211652_close_icon
views-count3348 դիտում article-date 23:53 05-03-2022

«Գյումրի» ԲԿ-ի քովիդ բաժանմունքը փակվել է

«Գյումրի» բժշկական կենտրոնի  քովիդ բաժանմունքը փակվել է՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածման տեմպերի որոշակի նվազմամբ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը: «Այս պահին ամբուլատոր բուժառուների թիվը ևս նվազել է: Նոր բուժառուների առկայության դեպքում ուղեգրումը կկատարվի ՀՀ առողջապահության նախարարության տրիաժ բաժանմունքի կողմից»,-նշեց Լեյլի Ասլանյանը՝ հիշեցնելով, որ «Գյումրի» ԲԿ-ի քովիդ բաժանմունքը  վերաբացվել էր փետրվարի 16-ին:

Անդրադառնալով մարզում պատվաստման գործընթացին՝ պատասխանատուն տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Շիրակում առաջին դեղաչափով պատվաստված է 18-ից բարձր տարիք ունեցող ազգաբնակչության 44.3 տոկոսը՝ 77.943 մարդ: Երկրորդ դեղաչափը ստացել է 65.857 մարդ:

Նմանատիպ նյութեր