211652_close_icon
views-count7123 դիտում article-date 13:23 05-03-2022

Զելենսկին հայտարարել է, որ կպայքարեն մինչև վերջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել է, որ կպայքարեն մինչև վերջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին մասնավորապես ասել է. «Մենք դիմակայել ենք խավարի 9 օրվա: Մենք հակազդել ենք, պատասխանել ենք ներխուժմանը՝ ինչպես կարողացել ենք, պատասխանել ենք հերոսությամբ, համերաշխությամբ, փոխօգնությամբ, պատասխանել ենք ուկրաինական ձևով՝ այնպես, որ Եվրոպայի պատմությունը դա միշտ կհիշի, կպատմեն իրենց երեխաներին, թոռներին: Ամբողջ մայրցամաքը կիմանա Խարկովի, Չերնիևի, Վոլնովախայի, Մարիուպոլի և մեր այլ գեղեցիկ քաղաքների մասին, կենդանի քաղաքների մասին, որոնք դիմադրել են»:

Նա նշել է՝ ինչ իրավիճակ էլ լինի այս պահին ռազմավարական առումով, ուկրաինացիները միավորված են Ուժգորոդից մինչև Խարկով, Կիևից՝ Խերսոն:

Զելենսկին հավելել է՝ Ռուսաստանը փորձել է անջատել ուկրաինական հեռուստաընկերությունը, կապը, էլեկտրականությունը: «Բայց, եթե նույնիսկ դուք մեզ զրկեք թթվածնից, մենք խորը կշնչենք՝ ասելու` դուրս եկեք մեր հողերից: Նույնիսկ կատարյալ մթության մեջ մենք տեսնում ենք ճշմարտությունը: Եվ մենք կպայքարենք այնքան, մինչև այն մթնի մեր աչքերում »,-ասել է Ուկրաինայի նախագահը:

Նմանատիպ նյութեր