211652_close_icon
views-count2418 դիտում article-date 11:04 05-03-2022

Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի․ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունց. Tert.am

Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավար կազմն այսօր այցելել էր Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին, ով այսօր կդառնար 63 տարեկան, հայտնում է Tert.am-ը։

Բարձրաստիճան պաշտոնյաների թվում նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Քոչունցը, ով հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ եթե Գլխավոր շտապի պետը դառնա Պաշտպանության փոխնախարարը, ապա բանակը կքաղաքականացվի, պատասխանեց.«Բանակը քաղաքականացված չի եղել և չի էլ լինի»:

Հարցին, թե հնարավոր համարու՞մ է, որ ինքը կնշանակվի Գլխավոր շտապի պետ, Կամո Քոչունցը չպատասխանեց.«Լավ մնացեք, շնորհակալություն»:

Նմանատիպ նյութեր