slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Ամերիկացիները կողմ են Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն, դեմ են՝ ռազմական ներգրավվածությանը․ հարցում. «Ամերիկայի ձայն»
211652_close_icon

Ամերիկացիները կողմ են Ուկրաինային օգնություն ցուցաբերելուն, դեմ են՝ ռազմական ներգրավվածությանը․ հարցում. «Ամերիկայի ձայն»

views-count3338 դիտում article-date 11:25 05-03-2022
Ամերիկացիների զգալի հատված աջակցում է Ուկրաինային օգնություն ցույց տալու քաղաքականությունը: Դրա մասին են խոսել Սպիտակ տան առջև բողոքի ցույց իրականացնող բազմաթիվ քաղաքացիներ, որրոնց թվում է վաշինգտոնաբնակ Նաոման, ով կարծում է, որ չափազանց կարևոր է, որ համաշխարհային առաջնորդները գործեն և բարձրաձայնեն այն մասին, թե ինչ է կատարվում Ուկրաինայում: Ամերիկացիները հավաքներ են կազմակերպել ԱՄՆ-ի շատ այլ քաղաքներում ևս, այդ թվում՝ Լոս Անջելեսում և Նյու Յորքում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այս շաբաթվա սկզբին նախագահ Ջո Բայդենի՝ Կոնգրեսին ուղղված տարեկան ուղերձի ընթացքում բուռն ծափահարություններ հնչեցին ինչպես դեմոկրատ, այնպես էլ հանրապետական օրենսդիրների կողմից, երբ նախագահը ողջունեց ելույթին ներկա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանին:

Ռուսական ներխուժմանը զուգահեռ, մեծանում է Բայդենի արձագանքի հավանությունը ամերիկացիների շրջանում:

«Ես հավատում եմ, որ նա [Բայդենը] անում է այն ամենը, ինչ կարող է: Ես կցանկանայի, որ նա ավելին աներ: Ես հասկանում եմ նուրբ հավասարակշռությունը և ցանկությունը՝ խուսափելու այնտեղ սրվող հակամարտությունից»,- ասում է Լոս Անջելեսից Ջերի:

Ամերիկացիների 43 տոկոսն ասում է, որ հավանություն է տալիս Բայդենի արձագանքին Ռուսաստանի ներխուժմանը՝ նախորդ շաբաթվա 34 տոկոսի դիմաց, նշում է Reuters/Ipsos-ի հարցումը:

«Ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք Ուկրաինային առնչվող կոնկրետ քաղաքականության աջակցության մոտավորապես յոթից ինը տոկոսանոց աճ: Եվ սա շատ բնորոշ է պատերազմի և հակամարտությունների ժամանակներին: Մենք դա անվանում ենք հանրահավաք դրոշի էֆեկտի շուրջ»,-նշում է Ipsos հաստատությունից Քլիֆ Յանգը։

Ըստ նույն հարցման՝ 58%-ը պատրաստ է ավելի շատ վճարել վառելիքի դիմաց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում, որոնք սահմանվել են մեկ այլ ժողովրդավարական երկրի պաշտպանության համար։

Սակայն ոչ բոլոր ամերիկացիներն են դրական արձագանքում վարչակազմի քաղաքականության մասին: Դժգոհների թվում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հետևորդներն ու ինքը՝ նախկին նախագահը, ովքեր քննադատաբար են մոտենում վարչակազմի վարած քաղաքականությանը:

Սակայն, ընդհանուր առմամբ, հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիները կողմ են հումանիտար և ռազմական աջակցությանը Ուկրաինային, սակայն դեմ են Ուկրաինայի հակամարտությանը ամերիկյան զորքերի ներգրավմանը: 

Նմանատիպ նյութեր