211652_close_icon
views-count3552 դիտում article-date 11:32 05-03-2022

Մեծ Բրիտանիայի վարչապետը մտահոգված է Ուկրաինայի ատոմակայանների պաշտպանության հարցով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ ՄԹ-ն անհրաժեշտ է համարում ապահովել Ուկրաինայի տարածքում տեղակայված ատոմակայանների անվտանգությունը, հայտնում էThe Daily Telegraph թերթը։

Ջոնսոնը նշել է, որ կարևոր է համարում Ուկրաինայի էլեկտրակայանների պաշտպանության որևէ համակարգ ստեղծելը, ինչը  թույլ կտար միջազգային կառույցներին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՄԱԳԱՏԷ-ն, տեղում հետևել ռադիոակտիվության մակարդակը։

Նա հավելել է, որ մտահոգված է Չեռնոբիլի աղետի կրկնության հավանականությամբ. «Կան նաև ուկրաինական այլ ատոմակայաններ։ Ուկրաինայում, իհարկե, միջուկային թափոնների պահման բազմաթիվ վայրեր կան։ Ուստի մենք պետք է մտածենք, թե ինչպես միասին աշխատենք այդպիսի աղետի կանխման ուղղությամբ։ Իսկ Կրեմլին պետք է հասկացնել, որ միջուկային աղետը քաղաքացիական օբյեկտում՝ նոր Չեռնոբիլը, աղետ կլինի և Ռուսաստանի, և մյուս բոլորի համար»,-ասել է Ջոնսոնը։

Նմանատիպ նյութեր