211652_close_icon
views-count51228 դիտում article-date 09:51 05-03-2022

Քեզ բացակա չենք դնի. Ծնունդդ շնորհավոր, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած արմաշցի Արմեն Ղազարյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 3-ին Արարատի մարզի Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցում մեծարման հուշ-ցերեկույթ էր։ Դահլիճում էին հավաքվել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած դպրոցի շրջանավարտ Արմեն Կարապետի Ղազարյանի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր։

Մինչ հերոսին նվիրված միջոցառումը կսկսվեր, ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին նահատակված բոլոր հերոսների հիշատակը, ապա հոգևոր հովվի կողմից Տերունական աղոթքը հնչեցնելուց հետո սկսվեց միջոցառումը։ 


Ղազարյան Արմեն Կարապետի

Ծնվել է 2001 թ.-ի մարտի 3-ին, Արարատի մարզի Արմաշ գյուղում: 2006-2014 թթ.-ին սովորել է Արմաշի Մաղաքիա Օրմանյանի անվան միջնակարգ դպրոցում, այնուհետև, դուրս գալով դպրոցից, 1 տարի զբաղվել է բռնցքամարտով:

2019 թ.-ի հուլիսի 16-ին զորակոչվել է բանակ: Ծառայել է Մատաղիսի գնդի Թալիշի 2-րդ գումարտակում: 8 ամիս ծառայել է՝ որպես շարքային զինվոր, այնուհետև իր լավ ծառայության համար տեղափոխվել է Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի ուսումնական զորամաս՝ սերժանտական 3-ամսյա դասընթացներ անցնելու համար: Դասընթացներ անցնելուց հետո՝ արդեն որպես կրտսեր սերժանտ, վերադարձել է Մատաղիսի զորամաս։ Նա 170-րդ դիրքի ավագն էր:

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի հենց առաջին օրից տեղակայվել է Թալիշի պաշտպանական դիրքերում: Արմենի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 26-ին:

Ըստ հասած տեղեկությունների՝ նա զոհվել է սեպտեմբերի 30-ին՝ չենթարկվելով հրամանատարի «նահանջ» հրամանին:

11 ամիս անհայտ կորած համարվելուց հետո Արմենի մարմինը գտնվել է օգոստոսի 27-ին՝ անճանաչելի վիճակում:

Հավերժ փա՛ռք Քեզ, հերո՛ս։


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 307+
307+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր