211652_close_icon
views-count6631 դիտում article-date 20:42 04-03-2022

Այս պահին Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածներում բուք է

Մարտի 4-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան
ճանապարհահատվածը սաստիկ բքի պատճառով փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ ճանապարհահատվածներում բուք է։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր