211652_close_icon
views-count4337 դիտում article-date 18:56 04-03-2022

Գիտակցվո՞ւմ է, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ ԳԱԱ-ի և ԵՊՀ-ի կազմակերպած սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին. Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անդրադարձել է «Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իր հոդվածին ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանի և Ռադիկ Մարտիրոսյանի անդրադարձին: Առաջին նախագահի անդրադարձը հրապարակել է ilur.am-ը:

««Մտավորականների ուղերձի առիթով» խորագիրը կրող իմ հոդվածին այսօր արձագանքել են ակադեմիկոսներ Աշոտ Մելքոնյանը և Ռադիկ Մարտիրոսյանը (Հրապարակ, 04.03.2022):

Ես ամենևին նրանց հետ բանավիճելու մտադրություն չունեմ: Մտավորականության կոչման և դերի մասին, ինչ որ պետք է, ասել է Լեոն: Թող գնան, վիճեն նրա հետ:

Միայն ուզում եմ մի բան ավելացնել. գիտակցվո՞ւմ է արդյոք, որ մեր հակառակորդների կողմից վերջին պատերազմի սանձազերծման պատրվակներից մեկն էլ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի կազմակերպած հոխորտալից, ըստ էության, սադրիչ գիտաժողովն էր՝ նվիրված Սևրի պայմանագրի 100-ամյակին:

Ցավով պետք է նշեմ, որ անկախությունից ի վեր՝ Ռաֆայել Իշխանյանից, Վանո Սիրադեղյանից, Ժիրայր Լիպարիտյանից, Սևակ Արամազդից և Տիգրան Պասկևիչյանից բացի, հանրային ճանաչում ունեցող որևէ այլ մտավորական չեղավ, որ քաջություն ունենար ճշմարտությունն ասել ժողովրդին»,- ասված է Տեր-Պետրոսյանի անդրադարձում:

Նմանատիպ նյութեր