211652_close_icon
views-count2609 դիտում article-date 21:52 04-03-2022

Կան անգլիացի սեփականատերեր, որոնք վատն են Աբրամովիչից. Գարի Նևիլ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը բարձր է գնահատել Ռոման Աբրամովիչի աշխատանքը «Չելսիում», հայտնում է Armsport.am-ը:

«Չելսիի» երկրպագուները ջերմությամբ կհիշեն Ռոման Աբրամովիչին: Իրականությունն այն է, որ «Չելսիի» մոտ անեմ բան լավ կլինի:

Անկախ նրանից, թե ձեզ դուր է գալիս ռուսական փողերի անգլիական ֆուտբոլ մտնելու գաղափարը, թե ոչ, Ռոման Աբրամովիչը շատ լավ սեփականատեր է եղել Չելսիի համար:

Կան անգլիացի սեփականատերեր, որոնք վատն են նրանից։ Իմ հայրենի քաղաքի՝ «Բերի» ակումբի սեփականատերը սարսափելի է, «Դերբիի» տերերը (ակումբը արտաքին կառավարում է ներկայացրել ֆինանսական խնդիրների պատճառով) բրիտանացիներ են»,- ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը Sky Sports-ի եթերում:

Հիշեցնենք, որ ռուս գործարարը «Չելսիին» հանել է վաճառքի, որպեսզի ակումբի չտուժի իր դեմ կիրառված պատժամիջոցներից:

Նմանատիպ նյութեր