211652_close_icon
views-count3675 դիտում article-date 17:28 04-03-2022

 Սևանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 4-ին՝ ժամը 17։00-ի
դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Սարավան ճանապարհահատվածը բքի պատճառով դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

  Բքի պատճառով Արագածոտնի տարածաշրջանի Միրաք-Ծիլքար և Ալագյազ-Հնաբերդ
ճանապարհահատվածները դժվարանցանելի են։

  Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  Սևանի, Ջերմուկի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։
Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում բուք է։ 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր