211652_close_icon
views-count1199 դիտում article-date 15:44 04-03-2022

ՀայՓոստը շարունակում է միջազգային առաքումները 178 ուղղություններով

ՀայՓոստը շարունակում է իրականացնել առաքումները դեպի արտասահմանյան երկրներ հնարավորինս կարճ ժամկետներում: Չնայած միջազգային լոգիստիկ երթուղիների խափանմանը, միջազգային փոստփոխանակումը պատճաճ ապահովելու համար՝ ՀայՓոստը մշակել է այլընտրանքային երթուղիներ, որոնք թույլ են տալիս միջազգային առաքումներ կատարել ավելի քան 170 երկիր։ 

Միաժամանակ հարկ է նշել, որ դեպի Ռուսաստանի Դաշնություն և Բելառուս փոստի առաքումը, ինչպես նաև ՀայՓոստի արագացված սուրհանդակային ծառայությունը (EMS) շարունակում է գործել անխափան։ 

Ինպես նշում է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը.- «Մենք դեռ 2020 և 2021 թվականներին մշակել ենք այլընտրանքային երթուղիներ միջազգային փոստփոխանակման համար, ինչը այսօր մեզ թույլ է տալիս այս բարդ ժամանակահատվածում շարունակել իրականացնել միջազգային առաքումներ: Ավելին, ավելացրել ենք ՀայՓոստի կողմից սպասարկվող ուղղությունների ցանկը՝ հասցնելով դրանք 178-ի: Իսկ դեպի Ռուսաստանի Դաշնություն այսօր ՀայՓոստ ընկերությունն առաջարկում է հուսալի և արագ սուրհանդակային ծառայություն, որն ավելի մատչելի է, քան այլ կազմակերպությունների կողմից մատուցվող նմանատիպ ծառայությունները»:

Հ.Գ. Հարկ է նշել նաև, որ ՀայՓոստ ընկերությունն առաքանիներ է ուղարկում նաև Ուկրաինա։       

ՀայՓոստ ՓԲԸ

Նմանատիպ նյութեր