211652_close_icon
views-count3693 դիտում article-date 14:37 04-03-2022

Ֆրանսիան կոչ Է արել օգտագործելու բոլոր հնարավորություններն Ուկրաինայի խնդրի դիվանագիտական լուծման համար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը կից պետքարտուղար Կլեման Բոնը կոչ Է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները Ուկրաինայի իրադրության դիվանագիտական կարգավորման համար:

«Ամենից առաջ անհրաժեշտ Է պահպանել հաստատակամությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում, գործադրել առավելագույն ճնշում, (…) դրա հետ մեկտեղ անհրաժեշտ Է, բոլոր հանգամանքներում շարունակել դիվանագիտական ջանքերն ամեն անգամ, երբ դա հնարավոր Է»,- ասել Է Բոնը Եվրամիությունում Ֆրանսիայի ներկայացուցչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում: Դրանից հտո ԱՄՆ-ը, Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, ինչպես նաեւ այլ պետություններ հայտարարել են, որ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի ֆիզիկական եւ իրավական անձանց դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-

Նմանատիպ նյութեր