211652_close_icon
views-count3161 դիտում article-date 11:03 04-03-2022

Որքանով անսպասելի էր Կրեմլի համար պատժամիջոցների ծավալը. «Ամերիկայի ձայն»

Ուկրաինա ներխուժելուց հետո սահմանված պատժամիջոցները ՌԴ-ի դեմ սկսում են ուժի մեջ մտնել: Որոշ փորձագետներ ասում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար դրանց խստությունը անսպասելի էր: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

«Կարծում եմ՝ Պուտինը զարմացած է: Ռուսական ռուբլին անկում ապրեց: Երկուշաբթի օրը հայտարարված ռուսական հակամիջոցները հուշում են, որ ռուսական տնտեսությունը ճանապարհին է դեպի ոչ կոնվերտացին փոխարժեքի: Իմ տարեկիցները կամ նույնիսկ ավելի երիտասարդները գիտեն, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է Ռուսաստանում սև շուկա։ Դա նշանակում է դոլարի սև շուկա և դոլարով գնվող իրերի սև շուկա»,- ասում է Ատլանտյան խորհուրդ հաստատության վերլուծաբան Դանիել Ֆրիդը:

Տնտեսագետ Յուրի Գորոդնիչենկոն Բերկլիում Կալիֆոռնիայի համալսարանից համաձայն է, որ պատժամիջոցները կարող են Ռուսաստանին հետ մղել դեպի խորհրդային ժամանակաշրջանի տնտեսություն:

«Ռուսները պետք է վերհիշեն, թե ինչ էր տեղի ունենում 1990-ականների սկզբին, երբ գնաճը հսկայական էր, երբ տնտեսական աճի կտրուկ անկում կար։ Կուզենան արդյո՞ք կրկին վճարվել մեքենայի անվադողերով, խողովակներով կամ յուղով։ Այս սցենարները բոլորն էլ հնարավոր են»,- ասում է Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետ Յուրի Գորոդնիչենկոն։

Իսկ Արևմուտքը, փորձագետների կարծիքով, չի սպառել պատժամիջոցների իր տարբերակները։ Կա ևս մեկ ոլորտ, որի միջոցով նրանք կարող են խոշոր հարված հասցնել ՌԴ-ին: Խոսքը էներգետիկ հատվածի մասին է, որը սակայն կարող է վնասել ոչ միայն Ռուսաստանին:

«Խնդիրն այն է, որ քանի դեռ բավարար այլընտրանքային էներգիայի աղբյուրներ չեն մշակվել, դժվար կլինի դա անել: Եվ ես չեմ սիրում սա ասել, բայց եթե մենք դադարեցնենք ռուսական նավթն ու գազը գնելը, նրանք շատ արագ դրա համար այլ շուկաներ կգտնեն, հատկապես նավթը, որի գինը բարձրանում է, և չի բացառվում, որ Պուտինը կարող է անսպասելիորեն շահույթ ստանալ»,- նշում է Ֆրիդը:

Պատժամիջոցների հաջորդ փուլը կարող է ներառել նույնիսկ ավելի կոշտ սահմանափակումներ, որոնք կկիրառվեն ռուսական ընկերությունների նկատմամբ և ավելի խիստ սահմանափակումներ էներգակիրների արտահանման վրա, կարծում են փորձագետները:

Պարզ է, որ Ռուսաստանը կարող է ռազմակաքն դիրքեր գրավել Ուկրաինայում, սակայն այն պարտվում է ներխուժման շուրջ տեղեկատվական պատերազմում:

VoxUkraine ներկայացուցիչ Իլոնա Սոլոգուբի կարծիքով նրանք դա հասկանում են: Բազմաթիիվ բաց նամակներ են հրապարակվում պատերազմի դադարեցման կոչերով, ներառյալ Նոբելյան մրցանակակիրների, գիտնականների և այլոց ստորագրությամբ։

Ռուսաստանի շուրջ բողոքի ցույցերը ցույց են տալիս, որ շարքային քաղաքացիների մի մասը նույնպես դեմ է Ուկրաինա ներխուժելու Ռուսաստանի որոշմանը։ Բայց ավելի խոսուն կարող է լինել այն, որ երկրի ամենահարուստ քաղաքացիներից մի քանիսը, ինչպիսիք են օլիգարխ Միխայիլ Ֆրիդմանը և արդյունաբերող Օլեգ Դերիպասկան, նույնպես ասել են, որ դեմ են Ռուսաստանի գործողություններին:

Նմանատիպ նյութեր