211652_close_icon
views-count9162 դիտում article-date 23:40 03-03-2022

Հատուկ ռազմական գործողությունը ըստ պլանի է ընթանում, բոլոր առաջադրված խնդիրները լուծվում են. Պուտին

News.am-ը գրում է. Ուկրաինայում գործողության ընթացքում ռուս զինվորներն ու սպաները խիզախորեն են գործում՝ ինչպես իսկական հերոսներ։ Այս մասին հինգշաբթի ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա նաեւ հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի եւ ըստ պլանի է ընթանում, բոլոր առաջադրված խնդիրները լուծվում են։

«Ուզում եմ ասել, որ հատուկ ռազմական գործողությունը խստորեն ըստ ժամանակացույցի, ըստ պլանի է ընթանում։ Բոլոր առաջադրված խնդիրները հաջողությամբ լուծվում են»,- ասել է պետության ղեկավարը եւ խնդրել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մանրամասն զեկուցել այդ մասին։

Նմանատիպ նյութեր