211652_close_icon
views-count26770 դիտում article-date 22:42 03-03-2022

Երեկ Երևանում «Պառնաս» ռեստորանի մոտ ծառն արմատախիլ արած, գյուղապետի տեղակալի Niva-ին բախված և գլխիվայր շրջված Nissan Pathfinder-ի վարորդն ու 3 ուղևորները, որոնք տեղափոխվել են հիվանդանոց, անչափահասներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի հետաքննիչ Վահե Գրիգորյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի  2-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 16-ամյա Սուրեն Ղ.-ն, ով  Nissan Pathfinder  մակնիշի ավտոմեքենայով բախվել էր ծառին, այնուհետև կայանված՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղի գյուղապետի տեղակալ,   55-ամյա Կարեն Գաբրիելյանին պատկանող ВАЗ  2121 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով Սուրեն Ղ.-ն, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 16-ամյա Սարգիս Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 16-ամյա Արմեն Ա.-ն և 16-ամյա Արմեն Մ.-ն թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ առաջին օգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական  կենտրոն:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան Թևոսյան փողոցում՝ «Պառնաս» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում եղած ծառին, տապալել այն, ապա առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia և ՎԱԶ 221 մակնիշի ավտոմեքենաներին։ 

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ 2 անչափահաս տղաներ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 2 հոգի էլ՝ թիվ 1 հալսարանական հիվանդանոց։ 

Օպերատիվորեն ժամանել էր Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գասպարյանի գլխավորությամբ։

Մինչ պարեկների ժամանումը, Nissan-ի վրայից համարանիշները հանել էին, և տեղում ուժեղացված ծառայություն կատարող ավագ պարեկ Արտյոմ Զարգարյանն ու կրտսեր պարեկ Գրիգոր Բադալյանը հայտնաբերել էին համարանիշները, որոնք տեղադրվել էին Nissan-ի վրա: 

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,  որտեից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ։  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 88+
88+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր