211652_close_icon
views-count39851 դիտում article-date 20:58 03-03-2022

Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախույզները հերթական թմրանյութի գործն են բացահայտել. հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրանյութ և դեղնականաչավուն զանգված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները՝ բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, մի իսկական պայքար են սկսել Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի թմրամիջոցներ պահելու, օգտագործելու, իրացնելու դեմ պայքարում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 28-ին ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի  ավագ օպերլիազորի կողմից ստացված օպերատիվ տեղեկություններով՝  Եղվարդի խճուղուց թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Դավթաշենի բաժանմունք է բերման ենթարկվել մի քաղաքացի:

Խուզարկութամբ նրա մոտ հայտնաբերվել է 1.66 գրամ դեղնականաչավուն զանգված և 0.31 գրամ «կրիստալ» տեսակի թմրանյութ:

Տեղում բերման ենթարկված Երևան քաղաքից  Հայկ Ն.-ն հայտարարել է, որ  հայտնաբերվածը թմրանյութ է:  Հայկ Ն.-ն բաց է  թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր