211652_close_icon
views-count1305 դիտում article-date 17:38 03-03-2022

Փաստաբանների պալատը կանանց անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի

Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է 2022թ. մարտի 10-ին և 11-ին հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:

Միջոցառման շրջանակներում փաստաբանական գրասենյակները և փաստաբանները անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Միջոցառմանն արդեն իսկ միացել են ավելի քան հինգ տասնյակ փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ իրենց թիմերով, ինչպես նաև «Փաստաբանական դպրոց»-ը:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

 

Նմանատիպ նյութեր