1733 դիտում
15:34 03-03-2022
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Հանրապետության նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ՀՀ Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահ ընտրված Վահագն Խաչատուրյանին.
«Մեծարգո պարոն Խաչատուրյան,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առթիվ:
Մարտահրավերներով լեցուն ներկայիս բարդ ժամանակաշրջանում պետական գործչից, առավել ևս՝ Հանրապետության նախագահից պահանջվում են մեծ ջանքեր, հաստատակամություն, գիտելիք ու փորձ՝ ոչ միայն առավելագույնս և պատշաճ իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները, այլև՝ լավագույնս կատարելու աշխատանքային պարտականությունները՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»:
Նմանատիպ նյութեր
1585 դիտում
16:27 03-03-2022
Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
1254 դիտում
22:14 13-03-2022
Արամ Ա Կաթողիկոսը շնորհավորել է ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանին
3556 դիտում
19:03 13-03-2022
Ալեն Սիմոնյանը տիկնոջ հետ ընդունել է Վահագն Խաչատուրյանին և նրա տիկնոջը
Այս բաժնից
262 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
658 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
265 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին