211652_close_icon
views-count2158 դիտում article-date 14:57 03-03-2022

Կառավարությունը կրկին տուրք սահմանեց պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի արտահանման համար

Կառավարությունն այսօրվա նիստում Հայաստանից պղնձի խտահանքի, մոլիբդենի խտահանքի, մոլիբդենի և դրանից պատրաստված արտադրատեսակների (բացառությամբ թափոններ և ջարդոն)՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու մասին որոշում կայացրեց, նաեւ սահմանեց արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը:

Էկոնոմիկայի նխարար Վահան Քերոբյանը՝ ներկայացնելով նախագիծը, ասաց. «Ինչպես գիտեք 6 ամիս առաջ պղնձի և մոլիբդենի խտանյութերի, ֆերոմոլիբդենի և այլ արատադրության տեսակների համար արտահանման լրացուցիչ տուրք սահմանելու մեր նախաձեռնությունն ընդունվեց, որպեսզի ընդերքի թանկացման որոշ մասը գա պետական բյուջե»:

Նա տեղեկացրեց, որ էկոնոմիկայի նախարարությունը կանխատեսել էր, որ այդ փոփոխության արդյունքում 6 ամսում բյուջե կմուտքագրվի 35 մլրդ դրամ, հենց այդքան էլ հավաքվել է:

Քերոբյանի խոսքով՝ նոր որոշմամբ կրկին դեպի երրորդ երկրներ այդ ապրանքների արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։

«Տուրքի չափերը թողել ենք նույնը և զուգահեռաբար աշխատում են Ռոյալթիի օրենքի փոփոխության վրա, որպեսղի ոչ թե նման միանգամայա որոշումներով այդ գործընթացն արվի, այլ առաջիկա տարիների համար օրենքով սահմանվի»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Նմանատիպ նյութեր