211652_close_icon
views-count12251 դիտում article-date 15:08 03-03-2022

Հավի մսի ներմուծման հիմնական ծավալը Ուկրաինայից էր գալիս. հիմա կփոխվի ԱՄՆ և Բրազիլիա

Հավի մսի պաշարներն աշխարհում ավելանում են, բայց ներքին սպառումն այնքան է ավելանում, որ դեֆիցիտն աշխարհում ավելի է մեծանում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ գեւորգյանը:

«Մեր ներմուծման հիմնական ծավալը Ուկրաինայից էր գալիս: Հասկանալի պատճառներով կփոխվի ԱՄՆ եւ Բրազիլիա: Վերջերս կառավարությունը որոշում էր կայացրել քվոտավորել եւ արտադրողներին, եւ ներմուծողներին: Հավի մսի արտադրության պարագայում սպառման խնդիր Հայաստանում չկա: Հայաստանում ինքնաբավության մակարդակը 30-35 տոկոս է»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր