211652_close_icon
views-count3269 դիտում article-date 12:43 03-03-2022

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է տարածել այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մարտի 2-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը»,-նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։           

Նմանատիպ նյութեր