1026 դիտում
10:17 03-03-2022
Գյուղատնտեսական արտադրանքը նվազել է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մեր հանրապետությունում գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը, անցյալ տարվա արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 977 մլրդ 327.5 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անտառային տնտեսության ոլորտում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում անցյալ տարի բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս: Անասնաբուծության ոլորտում շրջանառությունը կազմել է 463 մլրդ 559 մլն 300 հազար դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, ավելացել է 0.8 տոկոսով:
Այլ կերպ ասած՝ նախորդ տարվա ընթացքում գյուղացիական տնտեսություններն անասունների գլխաքանակն ավելացրել են: Գյուղատնտեսական արտադրանքի նվազումը 2021 թվականին մասնագետները մեկնաբանում են 2020 թվականին գրանցված անբարենպաստ չոր եղանակով ու կորոնավիրուսային ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
747 դիտում
09:49 10-08-2022
ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքը նվազել է, ոլորտում անկում է գրանցվել․ «Ժողովուրդ»
556 դիտում
14:37 10-11-2023
Ճապոնական շուկային հետաքրքիր կլինեն, մասնավորապես Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքը. Դեսպանը՝ Քերոբյանին