211652_close_icon
views-count1667 դիտում article-date 10:05 03-03-2022

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ խառնաշփոթ ստեղծում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում «բոլոլա» հրահրեց: Պետք է ենթադրել, որ ամեն անգամ, երբ իր «ելույթից» հետո ԱԺ-ում վիճաբանություն է սկսվում իր անվան պատգամավորների ու ընդդիմության միջև, մեծագույն հաճույքով է հետևում դրան: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Փաշինյանին պարզապես հարցրեցին՝ ինչոր բան անո՞ւմ եք մեր ժողովրդի համար, երբ անընդհատ թանկացումներ են, որևէ քայլ ձեռնարկո՞ւմ եք հացահատիկի հարցը լուծելու համար:

Նա այս հարցերին չպատասխանեց. ամենայն հավանականությամբ, պատասխանելու բան չկար: Փոխարենը խիստ վրդովվեց, երբ հերթական անգամ հիշեցրին, որ հանձնել է Արցախի 75 տոկոսը, այնինչ, իրենք ամեն ինչ անում են, որ դա մոռացվի: Թշնամական պետությունների կամ այլ պետությունների ղեկավարների՝ իր և մեր երկրի հասցեին տարբեր գնահատականներին երբեք չարձագանքող Փաշինյանը սկսեց հոխորտալ, գոռգոռալ ու մատ թափ տալ ընդդիմության վրա՝ վերստին անցնելով իր սիրելի թեմային՝ նախկին նախագահներին: Ուշագրավ է, որ նա նորից խոսեց նրանց նկատմամբ նոր քրեական գործեր հարուցելու մասին, ինչը հատկանշական է Ադրբեջանի կողմից Ռ. Քոչարյանի ու Ս. Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու և հետախուզում հայտարարելու ֆոնին:

Այն, որ երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ԱԺ ամբիոնից իրեն թույլ է տալիս ասել «մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ», ինքնին շատ խոսուն է»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր