211652_close_icon
views-count1302 դիտում article-date 09:29 03-03-2022

Դատավորները դուրս են եկել պայքարի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորները դուրս են եկել պայքարի: Ինչպես հայտնի է, ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդն Ազգային ժողովին է ներկայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի երկու թափուր տեղերի համար թեկնածուների ցանկը: Նշենք, որ թափուր տեղերը երկուսն են, եւ յուրաքանչյուր տեղի համար պայքարելու է երեք թեկնածու: ArmLur.am-ը գրել էր, որ տեղերից մեկի համար կպայքարեն Լուսինե Աբգարյանը, Սերգեյ Մարաբյանը եւ Ռուբիկ Մխիթարյանը: Մյուս տեղի համար էլ պայքարելու են Մեսրոպ Մակյանը, Աննա Մարգարյանն ու Արսեն Նիկողոսյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին դատական համակարգում տիրող իրավիճակից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, հիմնական պայքարը դատական համակարգում գնալու է Սերգեյ Մարաբյանի եւ Ռուբիկ Մխիթարյանի միջեւ, իսկ, ահա, մյուս տեղի համար պայքարելու են ԲԴԽ անդամ Մեսրոպ Մակյանն ու Աննա Մարգարյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր