211652_close_icon
views-count2537 դիտում article-date 19:10 02-03-2022

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցությունների. ԶԼՄ-եր

Ռուսական պատվիրակությունը Ուկրաինայի ներկայացուցիչների հետ բանակցությունների համար մեկնել է հանդիպման վայր։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  BelTA գործակալությունը, որը չի հրապարակել մանրամասներ։

Ավելի վաղ տարածված տեղեկատվության համաձայն՝ խորհրդակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Բելառուսի Բրեստի շրջանի Բելովեժսկայա Պուշչայի տարածքում։

Նմանատիպ նյութեր