211652_close_icon
views-count30890 դիտում article-date 18:38 02-03-2022

Ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G63-ն ու Opel-ը. կա վիրավոր. օպերատիվ են գործել բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում Հերացի և Արմենակյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 20-ամյա Էդիկ Գաբրիելյանի վարած  Mercedes G 63 մակնիշի և 61-ամյա  Գագիկ Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, 58-ամյա Ալվարդ Մագարյանը մարմնական վնասվածքներով տեղափովել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Ասատրյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր