211652_close_icon
views-count74444 դիտում article-date 19:32 02-03-2022

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը պատրաստ էր պատժամիջոցներին, բայց ոչ՝ մարզիկների, լրագրողների դեմ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չէր սպասում, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով պատժամիջոցները կվերաբերվեին նաև ռուսաստանցի մարզիկներին:
 
Փետրվարի 28-ին Միջազգային Օլիմպիական Կոմիտեն ֆեդերացիաներին հանձնարարել էր ռուսաստանցի մարզիկներին չթողնել միջազգային մրցաշարերին:
 
«Ռուսաստանը պատրաստ էր պատժամիջոցներին, սակայն Մոսկվան չէր սպասում, որ դրանք կսահմանվեն նաև մարզիկների, լրագրողների և մշակութային գործիչների դեմ», ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Նմանատիպ նյութեր