211652_close_icon
views-count1338 դիտում article-date 20:14 02-03-2022

«Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթը մեկնարկում է նաև Հայաստանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Սերունդ առանց սահմանների» միջազգային մրցույթն այսօր մեկնարկում է նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Այբ կրթական հիմնադրամի համագործակցության արդյունքում։ Այս մրցույթը Հայաստանում և 35 այլ երկրներում ապրող նորարար երիտասարդներին հրավիրում է մշակել ԿԶՆ-ն արագացնելու առաջարկներ և լուծումներ, օրինակ՝ բարելավել կրթության որակը, բարձրացնել զբաղվածության մակարդակը, ակտիվացնել քաղաքացիական ներգրավվածությունը կամ լուծել կլիմայի փոփոխության, մեդիա գրագիտության կամ հոգեկան առողջության հետ կապված խնդիրները:
 
2021 թվականի դրությամբ ավելի քան 43 երկրներում, ներգրավելով ավելի քան 15 միլիոն երիտասարդների և ավելի քան 200 կազմակերպությունների, այս երիտասարդական մրցույթն իսկապես համաշխարհային նախաձեռնություն է, որը ոգեշնչելով երիտասարդներին և նրանց հետ աշխատելով իրենց իսկ բնակության համայնքում՝ նպաստում է նրանց ողջ ներուժի իրացմանը:
 
«Երիտասարդներն ավելի լավ գիտեն, թե կյանքում իրենց ինչ է պետք: Ավելի լավ աշխարհ կառուցելու համար նրանք ունեն անհրաժեշտ ուժն ու մոտեցումները․ մենք նրանց միայն պիտի հնարավորություն տանք: Մենք գիտակցում ենք, որ թեև տաղանդը բոլորին է տրված, հնարավորությունները՝ ոչ: Մենք անում ենք հնարավորը աջակցելու այն երիտասարդներին, որոնք ունեն փայլուն գաղափարներ, բայց չունեն այդ գաղափարներն իրականություն դարձնելու ռեսուրսներ, և մենք հպարտ ենք, որ օգնում ենք բազմաթիվ նորարար երիտասարդներին զարգացնել կարևոր փոփոխություններ առաջարկող գաղափարները՝ զարգացնելով իրենց համայնքները», - հայտարարում են բոլոր համագործակցող կողմերը։
 
Այս տարի մրցույթի իրականացմանն աջակցում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես նաև Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզը, «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը և այլ մասնավոր ընկերություններ։
 
10-24 տարեկանների համար մրցույթի գրանցումն արդեն բաց է, իսկ վերջնաժամկետը՝ ապրիլի 1-ն է։ Ամենահաջող գաղափարները ներկայացրած թիմերը հրավիրվելու են Գորիսում ապրիլին անցկացվող աշխատաժողովին, որի ընթացքում ընտրված լավագույն նախագծերի կյանքի կոչման համար թիմերին որոշակի ֆինանսական աջակցություն է տրվելու։
 
2022թ-ի հուլիսին Հայաստանի լավագույն նախագիծը ներկայացվելու է նաև համաշխարհային մրցույթին։ Նախագծերը «Սերունդ առանց սահմանների»-ի մրցույթի շրջանակում կամ մրցույթի գործընկերներից լրացուցիչ ֆինանսավորում ստանալու հնարավորություն կստանան։

«Սերունդ առանց սահմանների» երիտասարդական մարտահրավերը գլոբալ պետական-մասնավոր-երիտասարդական համագործակցություն է, որի նպատակն է խթանել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցությունը: Նախաձեռնության միջև ստեղծվում է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության, ձեռնարկատիրության և աշխատանքի շուկայի միջև անհրաժեշտ կապը, ինչը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր երիտասարդին գտնել իր տեղն աշխատանքի շուկայում։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր