1224 դիտում
11:01 02-03-2022
Disney-ը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում․ «Ամերիկայի ձայն»
Walt Disney ընկերությունը դադարեցնում է իր բոլոր ֆիլմերի ցուցադրումը ռուսական կինոթատրոններում՝ ի նշան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման դեմ բողոքի։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ընկերության կայքում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Հաշվի առնելով Ուկրաինա չհրահրված ներխուժումը և ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք կասեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները ռուսական կինոթատրոններում», - ասվում է ընկերության ներկայացուցիչների հայտարարության մեջ: «Մենք հետագա բիզնես որոշումներ կկայացնենք՝ կախված նրանից, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով փախստականների ճգնաժամի ծավալները, մենք աշխատում ենք քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ՝ փախստականներին հրատապ օգնություն և մարդասիրական այլ աջակցություն ցուցաբերելու համար»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան կես միլիոն մարդ լքել է Ուկրաինան ռուսական ներխուժման սկզբից ի վեր։
Disney-ը դարձել է առաջին խոշոր դիստրիբյուտորը, որը դադարեցրել է ֆիլմերի ցուցադրումը Ռուսաստանում։ Կորպորացիայի մեջ մտնում են Pixar անիմացիոն ստուդիան, Marvel կինոստուդիան, 20th Century Studios-ը, Searchlight Pictures-ը և Lucasfilm-ը, որը ֆիլմեր է ստեղծում Star Wars կինոշարքը:

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
20:58 19-03-2015
Բրիտանական ֆիլմերի փառատոնի եզրափակիչ ցուցադրությունը` Արմավիրում
3215 դիտում
15:20 01-10-2016
Պակիստանում արգելվել է հնդկական ֆիլմերի ցուցադրությունը
3784 դիտում
14:28 28-03-2018
Վիլնյուսում Ֆրանկոֆոն ֆիլմերի երեկույթի շրջանակներում տեղի ունեցավ «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը
Այս բաժնից
568 դիտում
07:53 19-04-2024
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
418 դիտում
07:24 19-04-2024
ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»