211652_close_icon
views-count1094 դիտում article-date 10:33 02-03-2022

Ցանքատարածություններն ավելացել են, բերքատվությունը՝ պակասել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ցանքատարծություններն ավելացել են, բայց բերքատվության ծավալները զգալի պակասել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ դրանք 2021թ., 2020-ի համեմատ, 4500 հեկտարով պակասել են։ Ընդ որում, նկատենք, որ ցանքատարածությունները նվազել են 2016 թվականից սկսած, բայց 2021-ին, 2020-ի համեմատ, հակառակը՝ ավելացել են: Օրինակ՝ 2016 թվականին ՀՀ-ում ցանքատարածությունները կազմել են 353 հազար 400 հեկտար, 2017-ին այն դարձել է 294 հազար 500 հա, 2018-ին՝ 242 հազար 300 հա, 2019-ին՝ 227 հազար 900 հա, 2020 թվականին՝ 222 հազար 700 հա, իսկ 2021 թվականին դրանք կազմել են 227 հազար 200 հա:

Բայց, սրան զուգահեռ, նկատենք, որ մեկ տարվա ընթացքում զգալի պակասել է ցորենի բերքատվությունը՝ 34 հազար 800 տոննայով: Եւ որպեսզի պատկերավոր լինի, թե որքան է ցորենի բերքատվությունը պակասել, նշենք, որ 2016-ին հավաքված ցորենը կազմել է 350 հազար 400 տոննա: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանը ցորեն հիմնականում ներկրում է Ռուսաստանի Դաշնությունից, հետեւաբար մեր կողմից սպառվող ցորենի պաշարների զգալի մասը ներկրվում է, ոչ թե արտադրվում: Որոշ մասնագիտական հաշվարկներով՝ Հայաստանում եւ Արցախում տարեկան սպառվել է 500 հազար տոննա հացահատիկ, որի 20 տոկոսը ներկրվել է Արցախից:

Ըստ Արցախի կառավարության՝ հակառակորդին է անցել շուրջ 95 հազար հեկտար վարելահող, այսինքն՝ հացահատիկի ցանքատարածքների շուրջ 90 տոկոսն անցել է հակառակորդին: Նշված տարածքներում կատարվում էր տարեկան ավելի քան 70 հազար հեկտար ցանքս, որից շուրջ 50 հազար հեկտարը՝ հացահատիկային»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր