211652_close_icon
views-count8102 դիտում article-date 10:21 02-03-2022

Եվրոպան, պատժամիջոցները և ամերիկյան պարտքերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն»թերթը գրում է․ «Արեւմուտքն աստիճանաբար մոտենում է Ռուսաստանի դեմ հնարավոր առավելագույն պատժամիջոցների կիրառմանը: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Կանադան դիմել են ամենահզոր եւ հազվադեպ օգտագործվող ֆինանսական զենքին: Նրանք անջատում են Ռուսաստանը SWIFT-ից. ճիշտ է՝ առայժմ խոսքն առանձին բանկերի մասին է: Այս միջոցն ամրագրված է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երրորդ փաթեթում, որը պատրաստել են ԵՄ-ն եւ «Մեծ յոթնյակը»՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան, Ճապոնիան եւ Միացյալ Նահանգները: Նրանց թվում է՝ այդպես հնարավոր է ծնկի բերել Մոսկվային, սակայն եվրոպական հասարակական կարծիքն այդ առումով միանշանակ չէ. շատերն էլ վստահ են, որ այդ պատժամիջոցները ձեռնտու են միայն ԱՄՆ-ին, իսկ Եվրոպան միայն կորուստներ կունենա:

Դրանում վստահ է նաեւ չեխական «Halo noviny»-ն, ըստ որի՝ Եվրոպան կամ կընտրի ինքնուրույնության ճանապարհը, կամ կծառայի օտար շահերին: Այս լրատվամիջոցում հրապարակված հոդվածի հեղինակ Վոյցեխ Ֆիլիպը կարծում է, որ Ռուսաստանի դեմ Եվրոպայի պատժամիջոցները հիմար քայլ են, քանի որ դա միայն Միացյալ Նահանգներին է ձեռնտու: Այժմ Եվրոպան կվճարի ԱՄՆ-ի տրիլիոնավոր պարտքերը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր