211652_close_icon
views-count8995 դիտում article-date 09:33 02-03-2022

Քեզ բացակա չենք դնի. Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած Միսակ Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 1-ին, Գյումրիում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած գյումրեցի Միսակ Խաչատրյանի հիշատակին նվիրված խաչքար։

Խաչքարի հեղինակը հերոսի զարմիկն է, ով էլ խաչքարի վրայից իջեցրել է սավանը։ Այնուհետև հոգևորականի կողմից օծվեց այն, ապա հերոսի հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, խնկարկեցին ու ծաղիկներ խոնարհեցին։

Ժամկետային զինծառայողը իսկական հերոսի նման թեժ մարտի է բռնվել թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ։ 14 օր մարտեր է վարել։

Ցավոք, հոկտեմբերի 10-ին հատուկ առաջադրանք կատարելիս նահատակվել է։

Մ. Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ 

Խաչքարի բացմանը ներկա էին նաև Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներ, ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ։ 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է «Ցայգ»-ի մեր գործընկերոջ պատրաստած տեսանյութը։ 

Լուսանկարները՝ Ռոբերտ Խաչիկյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր