211652_close_icon
views-count1412 դիտում article-date 18:44 01-03-2022

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետիի հետ

Մարտի 1-ին Ժնևում տեղի ունեցող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 49-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետիի հետ:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի, և մասնավորապես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյանի հետ: Արարատ Միրզոյանը նշել է, որ տարին խորհրդանշական է՝ լրանում է ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 30-ամյակը։ Այս կապակցությամբ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն իրեն դրսևորել է որպես միջազգային հանրության պատասխանատու և հուսալի գործընկեր ու հետևողականորեն իր ներդրումն է ունեցել բազմակողմանիության առաջմղման, ինչպես նաև աշխարհում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ու խթանման գործում։

Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լիարժեք կարգավորման նպատակով միջազգային կառույցների տեղում անխոչընդոտ ներգրավվածության, այդ թվում՝ ՄԱԿ գերագույն հանձնակատարի կողմից հումանիտար առաքելությունների իրականացման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը նշել է, որ Արցախի և նրա ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններով և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով, որոնք մանրամասն փաստագրվել և ներկայացվել են նաև միջազգային իրապաշտպան կառույցներին։

Նմանատիպ նյութեր