211652_close_icon
views-count1611 դիտում article-date 17:10 01-03-2022

ՖԻԴԵ. Լևոն Արոնյանը բարձրացել է չորրորդ տեղ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասկարգման  վարկանիշային հերթական աղյուսակը:  Տղամարդկանց ցանկը  շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի  Մագնուս Կառլսենը / 2864 միավոր/:

Առաջին հարյուր շախմատիստների ցուցակում տեղ են գտել Հայաստանի երկու ներկայացուցիչներ.  Գաբրիել Սարգսյանը / 56-րդ,  2681 միավոր /  և Հրանտ Մելքումյանը / 95 –րդ, 2649 միավոր /:

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը բարձրացել է չորրորդ հորիզոնական:

Կանանց  աղյուսակը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը /  2650 /:

Մեր Էլինա Դանիելյանը  31 –րդն է / 2441 /,  Իսկ ահա Աննա Սարգսյանը 55 –րդն է  / 2395 /, Լիլիթ Մկրտչյանը 76-րդ – րդն է  / 2378 /:

Նմանատիպ նյութեր