Զելենսկին հետ է կանչել դեսպաններին Վրաստանից ու Ղրղզստանից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ է կանչել Վրաստանից ու Ղրղզստանից դեսպաններին՝ այդ երկրների իշխանությունների կողմից Ուկրաինա ՌԴ զորքերի ներխուժման և այդ ֆոնին արված հայտարարությունների հետ կապված։
Զելենսկին այդ մասին հայտնել է Telegram-ի իր տեսաուղերձում։
«Մեր դիվանագետները հենց հիմա արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են կայացնում այն երկրների նկատմամբ, որոնք իրենց խոսքով դավաճանել են միջազգային իրավունքին»,-ասել է Ուկրաինայի նախագահը։