211652_close_icon
views-count86488 դիտում article-date 18:56 28-02-2022

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալին. նրա մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ- մայոր Վահե Ղազարյանը  վերջերս ոստիկանությունում  տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ հերթական անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որպեսզի ոստիկանության մարզային վարչություններում, տարածքային բաժիններում ակտիվ պայքար տանեն թմրամոլության, այդ թվում՝ թմրանյութեր պահելու, օգտագործելու, տարածելու դեմ:

Աշխատանքների  հսկողությունը դրվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի վրա:

Կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետը նաև հանձնարարել է, որ  լինեն խիստ և չհանդուրժեն այն թմրամոլների նկատմամբ, ովքեր կփորձեն օգտագործել իրենց շրջապատի մարդկանց, այդ թվում՝ պետական ապարատի ներկայացուցիչներին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 26-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության,ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ուժեղացված ծառայության շրջանակներում  Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով  Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել  2 քաղաքացու:

Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
 
Ն. Պողոսյանի մոտ հայտնաբերվել է օգտագործած կաթուցիչ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ն Պողոսյանը, ով Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչը ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի  2-րդ զանգվածում գտնվող այգուց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:

Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը  բաց են թողնվել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր