211652_close_icon
views-count1513 դիտում article-date 16:15 28-02-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Փետրվարի 26-ին, ժամը 16.50-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին. 20-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 17.05-ին, Երևանի Թբիլիսյան խճուղում իրար են բախվել «Մերսեդես» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի շենքերից մեկի բակում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվար 26-ին, ժամը 10.50-ի սահմաններում, Դրախտիկ-Ճամբարակ ճանապարհի 6-րդ կմ-ին «Մազդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորակը. 41-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 10.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխել 25-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ ժամը 10.00-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քաղաքացուն:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 26-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 204-րդ կմ-ին «Շևրոլե Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 56-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի, Աթենքի փողոցի և Հաղթանակի կամրջի խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա և մոպեդ. 32-ամյա մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 27-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Վեդի-Վանաշեն ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Քեմրի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա Քեմրիի» 35-ամյա վարորդը և «ԲՄՎի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 27-ին, ժամը 19.55-ի սահմաններում, Հուշակերտ-Սարդարապատ ճանապարհին իրար են բախվել «ՎԱԶ-21140» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Փետրվարի 27-ին, ժամը 19.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա», «Մերսեդես» և երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելներից» մեկի 30-ամյա վարորդը և մյուսի 13-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր