211652_close_icon
views-count5145 դիտում article-date 09:23 28-02-2022

Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել Պուտինի դեմ

Ավստրալիայի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և մի շարք այլ բարձրաստիճան անձանց անունները ներառել են պատժամիջոցային ցուցակում։ 

Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ վկայակոչելով Ավստրալիայի վաչապետ Սքոթթ Մորրիսոնի հայտարարությունը։

Սև ցուցակի մեջ են հայտնվել նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, վարչապետ Միխայիլ Միշուստինը և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոցևը։

Նմանատիպ նյութեր