211652_close_icon
views-count9745 դիտում article-date 22:42 27-02-2022

Սյունիքի մարզում հանցագործությունների աճ է գրանցվել․ Սյունիքի դատախազ Էդուարդ Հարությունյան. Aravot.am

Սյունիքի մարզի դատախազ Էդուարդ Հարությունյանը պատասխանել է Aravot.am-ի հարցերին։

-Պարոն Հարությունյան, 2020թ. համեմատությամբ 2021թ.-ին Սյունիքի մարզում հանցավորության ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել։ Ի՞նչ բնույթի հանցագործություններն են շատացել։

-2021թ.-ին նախորդող տարվա համեմատ, Սյունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների որոշակի աճ: Նախորդող տարվա 744 դեպքի դիմաց 2021թ.-ին արձանագրվել է հանցագործությունների 896 դեպք, այսինքն՝ 152-ով կամ 20.4%-ով ավելի: Հարկ է նշել, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի քանակը նվազել է 5-ով (32-27):

Կոնկրետ հանցատեսակների կատարման կտրուկ աճ տեղի չի ունեցել, որոշակիորեն ավելացել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Մարզում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված, մահվան ելքով ճանապարհա-տրանսպորտային դեպքերի, ինչպես նաեւ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նվազում:

Արձանագրվել է բնակարանային գողությունների դեպքերի աճ եւ դրանց բացահայտման ցուցանիշի նվազում: Այս տվյալները մտահոգիչ են, ինչի կապակցությամբ էլ մարզի դատախազության կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ:

Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ.

Նմանատիպ նյութեր