211652_close_icon
views-count29154 դիտում article-date 19:27 27-02-2022

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու Toyota Camry-ն. 3 վիրավորներից մեկը անչափահաս է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
 
Ժամը 11:00-ի սահմաններում, Վեդի-Վանաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 35-ամյա Գևորգ Եղոյանի վարած Toyota Camry մակնիշի և 38-ամյա Արթուր Միքայելյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Եղոյանը և Ա. Միքայելյանի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Ա. Ղարիբյանն ու 12-ամյա Վ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:
 
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում  կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Կիրակոսյանի գլխավորությամբ:
 
Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 111+
111+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր