211652_close_icon
views-count42348 դիտում article-date 16:27 27-02-2022

Երևանի Շահումյան հրապարակում հարյուրավոր վարորդներ հերթական ակցիան են իրականացնում ԱՊՊԱ  թանկացումների դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 1 ժաից ավելի է, Երևան քաղաքի Ստեփան Շահումյանի արձանի դիմաց են հավաքվել հարյուրավոր վարորդներ, ովքեր հերթական բողոքի խաղաղ ակցիան են իրականացնում ընդդեմ ԱՊՊԱ թանկացումների:

Այս պահին ավտոմեքենաների հոսքը շարունակվում է:

Տեղում են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի և ոստիկանության կենտրոնական բաժնի մեծ թվով ծառայողներ:

*****
16:30


Այս պահին վարորդները փակել են Շահումյան հրապարակին կից Խորենացի փողոցը, քանի որ պնդում են՝ քաղաքապետարանը իրենց տրամադրել է Շահումյան հրապարակն ամբողջությամբ։

​ Ոստիկամության ներկայացուցիչները 10 րոպե ժամանակ տվեցին վարորդներին,  որպեսզի բացեն երթևեկելի գոտին։

Վարորդները պատասխանեցին, որ կարող են կոշտ միջոցներ ձեռնարկել, քանի որ իրենք ճանապարհը չեն բացելու:

****
16:40


Ոստիկանությունը վարորդների հետ եկավ համաձայնության և փակեց Շահումյան հրապարակն ամբողջությամբ, այդ թվում՝ Խորենացի փողոցի այդ հատվածը։

Մանրամասները՝ քիչ ուշ 

Լուսանկարաները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 170+
170+

Նմանատիպ նյութեր