211652_close_icon
views-count17154 դիտում article-date 16:06 27-02-2022

Ուկրաինայում սկսել են ազատ արձակել բանտարկյալներին ռազմական գործողություններին մասնակցելու համար

Tert.am-ը գրում է. Ուկրաինայի իշխանություններն ազատ են արձակում այն բանտարկյալներին, ովքեր նախկինում զինվորական են եղել՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

«Նախկին զինծառայողները, ովքեր ցանկություն են հայտնել պաշտպանել երկիրը ռազմական դրության ժամանակ, ազատ են արձակվել ազատազրկման և նախնական կալանքի վայրերից», - ասել է Գլխավոր դատախազության դատախազ Անդրեյ Սինյուկը:

Նրա խոսքով՝ այս հարցը լուծվում է ամենաբարձր մակարդակով։ 


   

Նմանատիպ նյութեր