211652_close_icon
views-count6635 դիտում article-date 13:58 27-02-2022

Եթե հակառուս չես, քո արժեքը Բայդենի համար զրո է. չի զանգի ու չի փրկի. կաղոթեն, կլացեն, միտինգ կանեն, հետո կճանաչեն ցեղասպանությունը, հուշարձան կկանգնեցնեն ու կգնան իրենց գործին


Երբ մտորում ես Հայաստանում ռուսամետ- արևմտամետ հանրային դիսկուրսի շուրջ, որն ուկրաինական ճգնաժամի հետ կապված այսօր մեր քաղաքական քննարկումների թիվ մեկ թեման է, ի հայտ են գալիս հետևյալ իրողությունները։

Արևմտամետների հիմնական փաստարկն այն է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն ավելի զարգացած են, ավելի դեմոկրատ են, ավելի են Ռուսաստանի համեմատ բոլոր բնագավառներում, հետևաբար ճիշտ կլինի թռնել ռուսներից կպնել նրանց ու ապրել ուրախ ու երջանիկ։

Երբևէ չեմ հանդիպել մեկին, որը փորձի վիճարկել արևմտյան երկրների առավել զարգացած լինելու հանգամանքը։ Բայց մի թե դա մեր պարագայում որոշիչ գործոն կարող է լինել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի ընտրության հարցում։ Իհարկե ոչ, Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որ բարձր կենսամակարդակով դեմոկրատորեն ապրելու համար նախ պետք է գոյատևի, ի վերջո մեռելի համար միևնույնը չէ արդյոք զարգացած դեմոկրատական երկրում իրեն կթաղեն թե ավտորիտար հետամնաց երկրում։  Իսկ որ աջից 80 միլիոնանոց ձախից 10 միլինանոց թուրքական պետությունների մեջ սեղմված երկու միլիոն ՀՀ քաղաքացիների ճակատագիրը ինչ կլինի զարգացած դեմոկրատիաներին կպնելուց հետո բոլորիս էլ պարզ է։

Ինչպես կարելի հանդուրժել այդ դիսկուրսը, երբ մեր գոյության միակ հույսը ռուսական ռազմական ներկայությունն է։ Ցանկացած երկիր Արևմուտքիի համար արժեք է ներկայացնում այնքանով, որքանով նրան կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ։

Եթե հակառուս չես քո արժեքը Բայդենի համար զրո է։ Չի զանգի ու չի փրկի։ Կաղոթեն, կլացեն, միտինգ կանեն, հետո կճանաչեն ցեղասպանությունը, հուշարձան կկանգնեցնեն ու կգնան իրենց գործին։ Տեսաք, որ 44 օր լռեցին, այնինչ միայն Բաքու-Ջեյհան նավթամուղի նկատմամբ պատժամիջոցները կարող էին կանխել արյունահեղությունը։

Հիմա էլ ուկրաինական ժողովրդին տարան անիմաստ ու աննպատակ կործանման, հանուն ինչի, չես հասկանում։

Այսինքն լավ էլ հասկանում ենք, հանուն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև սանիտարական կարդոնի ստեղծման։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր