211652_close_icon
views-count5585 դիտում article-date 13:46 27-02-2022

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում գարնան առաջին օրերին

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 2-ի կեսօրից հետո, 3-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ:

Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վրկ, մարտի 02-03-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մարտի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Մարտի 2-3-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15մ/վրկ արագությամբ:

Նմանատիպ նյութեր