211652_close_icon
views-count8760 դիտում article-date 23:10 26-02-2022

Ադրբեջանը սկսել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին սպառնալ բարձրախոսներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչների նկատմամբ ադրբեջանական կողմի ահաբեկչական հերթական ակտը լայն արձագանք է գտել սոցցանցերում եւ դրանցից դուրս: Այս մասին ասվում է Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում սահմանամերձ Խրամորթից:

Թշնամին սկսել է սահմանամերձ գյուղերի բնակիչներին սպառնալ բարձրախոսներով: Առանձին, տեղային դրվագներ գրանցվել էին ավելի վաղ, տարբեր հատվածներում: Խրամորթում անցնող շաբաթ ադրբեջանական կոչերը լսել են գրեթե ամեն օր:

Այսօր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ համայնք և շրջանի վարչակազմի ղեկավարի ու այլ պաշտոնատար անձանց հետ միասին հանդիպել համայնքի բնակիչների հետ, լսել նրանց մտահոգություններն ու դրանք փարատելուն ուղղված առաջարկները: Համայնքի ղեկավարի ուղեկցությամբ գլխավոր դատախազը շրջել է գյուղի անվտանգության ապահովման համար նշանակություն ունեցող հատվածներում, դիտարկել տեղանքը:

Մանրամասները` տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր