211652_close_icon
views-count6921 դիտում article-date 14:34 26-02-2022

Պռոռուսական պետք է լինել, քանի որ ռուսն է մեզ փրկել իսլամացման վտանգից. Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Չգիտեմ ծիծաղելի է, թե ողբերգական, բայց այսօր Ռուսաստանի ռազմական հաջողություններից ոգեւորված են նաեւ նրանք, ովքեր հանրապետության հրապարակում մի քանի տարի առաջ Ռուսաստանի դրոշը գցել էին ոտքի տակ, այսօր Պուտինի պաշտանմունքով են զբաղվում նրանք, ովքեր հրճվում էին, երբ Նիկոլը Պուտինին չդիմավորեց օդանավակայանում։

Ա՛յ անսկզբունքային սողուններ, պռոռուսական պետք չի լինել, քանի որ ռուսը ամենաուժեղն է, պռոռուսական պետք է լինել, քանիոր ռուսն է մեզ փրկել իսլամացման վտանգից, պռոռուսական պետք է լինել, քանի որ Ռուսական կայսրության տարիներին ռուսները ոչ միայն չոչնչացրեցին մեր ազգային ինքնությունը, այլեւ ամրապնդեցին այն, եւ Խոյ, Սալմաստից հայության ներգաղթ կազմակերպելով՝ այսօրվա Հայաստանի տարածք, որը այդ ժամանակ առավելապես բնակեցված էր քրդերով եւ թաթարներով։

Պռոռուսական պետք է լինել, որովհետեւ արդեն 30 տարի է ռուս է պաշտպանում հայ թուրքական սահմնը։

Եւ ի վերջո, պռոռուսական պետք չէ լինել, միայն այն ժամանակ, երբ ռուսը հզոր է, պռոռուսական պետք է լինել նաեւ, երբ ֆաշիստը հասել է Ստալինգրադ եւ շրջափակել է Լենինգրադը, որովհետեւ եղբայրը եղբոր կողքը պետք է լինի միշտ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր