211652_close_icon
views-count3109 դիտում article-date 14:02 26-02-2022

Դոնեցկից ու Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել շուրջ 118 հազար մարդ

Դոնեցկից ու Լուգանսկից փետրվարի 18-ից մինչ օրս Ռուսաստան տարհանված բնակիչների թիվը հասել է մոտ 118 հազարի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ուժային կառույցներից:

Լրատվական գործակալության զրուցակիցը հայտնել է, որ մոտ 118 հազարից ավելի քան 74 հազարն ունեն Ուկրաինայի, իսկ 43 հազարը՝ Ռուսաստանի քաղաքացիություն: Նրանց մեծ մասը հաստատվել է բարեկամների կամ ծանոթների մոտ, իսկ մյուսների համար ժամանակավոր կեցության վայրեր են ստեղծվել:

Նմանատիպ նյութեր