211652_close_icon
views-count6363 դիտում article-date 11:59 26-02-2022

ՌԴ զինված ուժերը շարքից հանել են Ուկրաինայի 821 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ

ՌԴ ՊՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկոն ճեպազրույցում հատնել է, որ ՌԴ զինված ուժերը խոցել են Ուկրաինայի ռազմավարական 821 օբյեկտ։

Նրա խոսքով՝ ոչնչացված օբյեկտների թվում 14 ռազմական աերոդրոմ, կառավարման 19 կետ և կապի հանգույց, С-300 և Оса տեսակի 24 զենիթահրթիռային համալիր, 48 ռադիոտեղորոշիչ կայան կա։

Ռուս զինվորականները հարվածները հասցրել են ցամաքային ու ծովային տեղակայման թևավոր հրթիռներով։ 

Խոցվել է ուկրաինական 7 մարտական ինքնաթիռ, 7 ուղղաթիռ և 9 անօդաչու, ոչնչացվել է 87 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, 28 համազարկային կրակի 28 ռեակտիվ համակարգ, 118 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա, 8 ռազմական մոտորանավակ։

Նմանատիպ նյութեր