211652_close_icon
views-count1223 դիտում article-date 11:05 26-02-2022

Երևանի ավագանու ընտրությունների «մեկնարկը» տրված է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Ինչպես երևում է, մայրաքաղաքի ավագանու սպասվելիք ընտրությունների ոչ պաշտոնական մեկնարկն արդեն տրված է: Օրեր առաջ մենք տեղեկացրել էինք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի վերջնական որոշում, և այդ ուժի ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Եվ ահա, «Փաստ» թերթը տեղեկություններ է ստացել, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը: Ի դեպ, կարծիք կա, որ «Հայբիզնեսբանկի» ու Տիգրան Ավինյանի հետ կապված՝ Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը, որը բավականին մեծ արձագանք գտավ, տեղավորվում է հենց վերը նշված պայքարի տրամաբանության շրջանակներում: Այսինքն, չնայած ընտրություններ հայտարարված չեն, սակայն քաղաքական պայքարն արդեն կարելի է սկսված համարել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր