211652_close_icon
views-count1101 դիտում article-date 11:31 26-02-2022

ԱՄՆ Պետդեպը 600 մլն դոլարի օգնություն կհատկացնի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպին հանձնարարել է 600 մլն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային, ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ հատկացվելիք գումարից 350 միլիոնը կուվի պաշտպանական ոլորտին։

ԱՄՆ ղեկավարը հուշագիր է ստորագրել Կիևին անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ, որի շրջանակներում էլ պետքարտուղարին տրվել է համապատասխան լիազորություն։

Նմանատիպ նյութեր